Տերյան փողոցում դանակահարելով սպանել են 19-ամյա երիտասարդի

17:02 • 09.04.13

Այսօր, ժամը մոտավորապես 15.30-ի Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ տեղի ունեցած դանակահարության արդյունքում մահացել է 19-ամյա մի երիտասարդ։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, դանակահարվածը 1994թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է։


Դեպքի մասին ահազանգը Ոստիկանության կենտրոնական բաժին ստացվել է հիվանդանոցից՝ ժամը 16.44-ին։