Ֆիզուլիում զինծառայողներին զորավարժության վայր տեղափոխող մեքենան շրջվել է. 21 զինծառայող հոսպիտալացվել է
Ս.թ. ապրիլի 8-ին` ժամը 10:25-ի սահմաններում, N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, մեքենայի շրջվելու հետևանքով խցիկում գտնվող 2 և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:










