ԱՄՆ-ում 18-ամյա հաքերները ձերբակալվել են FBI-ի կայքի վրա հարձակում գործելու համար

21:27 • 09.04.13

«LulzSec» հաքերական խմբակցության 2 անդամներ՝ Ջեյք Դեվիսը և Մուստաֆա Ալ-Բասամը խոստովանել են, որ մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության վրա կատարած կիբեր հարձակման գործում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին:


20-ամյա Դեվիսը և 18-ամյա Ալ-Բասամը հայտարարել են, որ կարողացել են կոտրել ԱՄՆ ԿՀՎ-ի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալության (SOCA), «Sony» ընկերության, «News International» հրատարակչության, «20th Century Fox» կինոընկերության և Վեստբորոյի բապտիստական եկեղեցու (Westboro Baptist Church) կայքերը, որոնք համասեռամոլների դեմ ելույթներ էին հրապարակել:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ Ջեյք Դեվիսի և Մուստաֆա Ալ-Բասամի անունները առաջին անգամ են հրապարակվել՝ կապված հաքերական ընկերության հետ: Նրանցից բացի մեղադրանք էր ներկայացվել նաև ընկերության մյուս երկու անդամներին, որոնցից մեկը նույնպես խոստովանել է իր մեղքը:


Երեք խոստովանողները սպասում են իրենց դատավճռին, իսկ չորրորդ անդամին դատական գործընթաց է սպասվում:
«LulzSec» հաքերական խումբը սկսել է իր գործունեությունը 2011-ի գարնանը, իսկ հունիսի 26-ին արդեն հայտարարել է գործունության դադարեցման մասին: Հաքերները հայտնել են, որ կայքերի վրա հարձակումներ են գործում առանց որևէ հատուկ նպատակի, զուտ «հաճույքի համար»: