Իրանն ուրանի նոր հանքեր և գործարան է բացել
Իրանն ուրանի նոր հանքեր և գործարան է բացել՝ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված։ Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Երկրի իշխանությունները երեք հանքավայրերը բացել են Յազդ նահանգում։ Այստեղ նաև գործարան է բացվել, որը պատրաստ է տարեկան 60 տոննա ուրան արտադրել։
Անցյալ շաբաթ միջնորդ «վեցյակի» և Իրանի միջև խսլամական պետության միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էին տեղի ունեցել, որոնց ընթացքում, սակայն, կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ։










