Իռլանդիայում մեկանգամյա օգտագործման փաթեթների համար հարկ է սահմանվել
Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները հավանության են արժանացրել մեկանգամյա օգտագործման փաթեթների համար հարկեր սահմանող որոշումը, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարար Ալեքս Էթվուդին։
Նրա տեղեկությամբ՝ յուրաքանչյուր փաթեթ բյուջե կբերի 5 պենս։ Ստացված միջոցները կուղղվեն էկոլոգիական նպատակներով։
Նշվում է, որ պաշտոնյաները ոչ թե ցանկանում են հարստանալ հարկերով, այլ նվազեցնել փաթեթների օգտագործումը։
Համաձայն նրանց վերլուծության՝ նոր հարկը կարող է այդ փաթեթների պահանջարկը նվազեցնել 80%-ով։
Յուրաքանչյուր տարի Հս. Իռլանդիայում օգտագործվում է 250 մլն մեկանգամյա օգտագործման փաթեթ, այդպիսով՝ մեկ մարդը տարեկան 140 փաթեթ է օգտագործում։
Բացի պոլիէթիլենային փաթեթներից, հարկեր կգանձվեն նաև թղթե փաթեթների համար։ Բացառություններ կարվեն հիգիենայի պարագաների, դեղորայքի, ինչպես նաև տաք կերակուրների փաթեթավորման համար։










