Կարեն Կարապետյանը հնարավոր չի համարում ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակումը

11:26 • 09.04.13

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հնարավոր չի համարում ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակումը, այս մասին նա Tert.am–ին ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ նա ժամանել էլ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի ուղեկցությամբ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը։
 

Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակումը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ»:
 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը Սերժ Սարգսյանի երդմնակալությունից անմիջապես հետո, ինչպես և նախատեսված է Սահմանադրության 54-րդ հոդվածով, պետք է հրաժարական տա:


Երդմնակալությանը «Բարգավաճ Հայաստան» պատգամավորներից այս պահին եկել է Կարո Կարապետյանը, այստեղ է նաև առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանը:
 

Ի դեպ, ներկա է նաև հայազգի շոումեն Միշա Գալուստյանը: