Մադուրոն Վենեսուելայի նախագահի թեկնածուներին կոչ է արել ցանկացած ելքի դեպքում ընդունել ընտրության արդյունքները
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ով պայքարում է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար, մրցակիցներին կոչ է արել փաստաթուղթ ստորագրել, որով կպարտավորվեն ցանկացած արդյունքի դեպքում ճանաչել ընտրության արդյունքները։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Մատուրին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում նա Ազգային ընտրական խորհրդին առաջարկել է հնարավորինս արագ պատրաստել նման փաստաթուղթ։
«Ես պարտավորվում են ճանաչել ընտրության արդյունքները, քանի որ խաղաղություն եմ ցանկանում իմ երկրին։ Իսկ բուրժուազիային ես առաջարկում եմ պատրաստ լինել ճանաչել ժողովրդի և նրա մեծ, գերագույն առաջնորդ Ուգո Չավեսի հաղթանակն ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններում»,-ասել է նա։
Դիմելով իր համախոհներին՝ Մադուրոն հիշեցրել է, որ Ուգո Չավեսը մահից առաջ ժողովրդին կոչ էր արել քվեարկել իր թեկնածության օգտին։
«Իմ ազգանվան մոտ նշում անելով՝ դուք կկատարեք ձեր պարտքը հայրենիքի և ձեր խղճի, ինչպես նաև մեծն Ուգո Չավեսի առաջ»,-ասել է նա։










