Այստեղ հոպ, արդեն. Լևոն Մալխասյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի երդման մասին (տեսանյութ)
Ականավոր ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանն այսօր ներկա էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
Tert.am –ի հարցից, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ քիչ հետո ևս մեկ երդմնակալություն տեղի կունենա Ազատության հրապարակում, երաժիշտը մի փոքր բարկացավ ու ասաց. «Այստեղ հոպ, արդեն», ապա ավելացրեց.«Այսօր տոնական օր է, խնդրում եմ ինձ «պալիտիչեսկի» հարցեր մի տվեք, ես լավ հեռու եմ այդ ամենից»:
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն այսօր մասնակցում էին նաև մի շարք մտավորականներ և ստեղծագործական միությունների ղեկավարներ, այդ թվում՝ Նկարիչների, Գրողների ու Կոմպոզիտորների միությունների նախագահներ Կարեն Աղամյանը, Լևոն Անանյանը և Ռոբերտ Ամիրխանյանը:
Ներկա էին նաև «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի մեկնաբան Ռաֆայել Հովհաննիսյանը, դերասաններ Ազատ Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը և այլոք:










