Մեքսիկան հանուն թմրաբարոնների սահմանափակում է թմրավաճառների վերաբերյալ տեղեկությունները
Մեքսիկայի գլխավոր դատախազությունը որոշում է ընդունել մինչև 2025 թվականը սահմանափակել գործող թմրակարտելների, նրանց ղեկավարների և ազդեցության գոտիների վերաբերյալ տեղեկությունները, որպեսզի այս տեղեկությունները չօգտագործվեն հանցավոր նպատակներով: Բացի այդ, այս կերպ մեքսիկացիները ցանկանում են նաև պաշտպանել այս անօրինական խմբավորումների մասնակիցներին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Reforma-ին:
Ըստ գլխավոր դատախազության տվյալների, երկրում ստեղծված քրեական իրավիճակը թույլ չի տալիս ազատ օգտագործել այս տեղեկությունները, որովհետև հանցագործները դրանք կարող են օգտագործել իրենց նպատակների համար:
Reforma-ն դիմել էր երկրի դատախազությանը՝ խնդրելով, որպեսզի նրանք տրամադրեն տեղեկություններ երկրում գործող թմրակարտելների, նրանց կառուցվածքի և ազդեցության գոտիների մասին, սակայն ստացել է հիմնավորված մերժում:
Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի ադմինիստրացիան, ով պատերազմ էր հայտարարել կազմակերպված հանցագործությանը և թմրամաֆիային, ազատ տրամադրում էր այս տեղեկությունները:










