Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (թարմացված)
Նախագահական նստավայրում կայացավ հանդիսավոր զորահանդես, որին հետևեց Կառավարության պաշտոնական հրաժարականը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց Կառավարության ղեկավար՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։ Նույնը արեց նաև Նախագահ Սերժ Սարգսյանը և նշեց. «Դուք ծառայել եք և վստահ եմ, որ ծառայելու եք մինչև խոր ծերություն, որովհետև դա Ձեր և մեր համար նշանակում է ապրել: Ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը համոզված լինի՝ անկախ բոլոր գնահատականներից, որ Դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայամաններ»:
«Հիմա Ձեր ներկայությամբ ստորգարում եմ հրամանագիր, որով որոշում եմ ընդունել ՀՀ կառավարության հրաժարականը և ՀՀ կառավարության անդամներին խնդրում եմ շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառաարության նշանակումը»,-ասաց նա:










