Աֆղանստանում վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը
ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ռազմական ուղղաթիռի կործանումը Աֆղանստանի Նանգարխար նահանգում երկու ամերիկացի զինվորի կյանք է խլել, հայտնում է Вести.ru-ն:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ այս պահին քննվում են վթարի պատճառները: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի վայրում ապստամբներ չեն նկատվել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Մինչդեռ, տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ ուղղաթիռն ընկել է դաշտում: Պատահարի ականատեսներից մեկը պատմել է, որ պայթյունի ուժեղ ձայն է լսել, ապա նկատել է, թե ինչպես է ընկնում հրդեհված ուղղաթիռը: Ուղղաթիռի կործանման վայր են ժամանել ամերիկացի զինվորականները, ովքեր շղթայապատել են տարածքը:










