4-ամյա ամերիկացին գնդակահարել է խաղընկերոջը
ԱՄՆ-ում 4-ամյա երեխան խաղահրապարակում գնդակահարել է 6-ամյա տղայի, հայտնում է Courier Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսիում երկուշաբթի օրը երեկոյան: Խաղի ընթացքում երեխան գնացել է տուն, ապա վերադարձել 22 տրամաչափի ատրճանակով և կրակել խաղընկերոջ գլխին: Նա ծանր վիճակում հիվանդանոցում է:
4-ամյա երեխայի ծնողները ողբերգության պահին գտնվել են տանը: Առայժմ անուններ չեն հրապարակվում, ոստիկանությունը որոշում է՝ արդյոք որևէ մեկին մեղադրանք ներկայացնել, քանի որ ԱՄՆ-ում 6 տարեկանից ցածր անձինք ենթակա չեն դատական հետապնդման:










