Կոնեկտիկուտում Օբամայի շարասյան ճանապարհին զինված տղամարդու են ձերբակալել

11:54 • 09.04.13

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Բլումֆիլդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է զինված մի տղամարդու, ով հետևել է նախագահ Բարաք Օբամայի շարասյանը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով NBC Connecticut-ին։

 

Ոստիկանների խոսքով՝  քաղաքի երկու փողոցների հատման վայրում կանգնած տղամարդն իրենց կասկածելի է թվացել նախքան պնևմատիկ զենքը հանելը։

 

Ձերբակալման ընթացքում նա դիմադրություն է ցույց տվել, սակայն տուժածների մասին չի հաղորդվում։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, սպասվում է, որ նա ապրիլի 10-ին կկանգնի դատարանի առաջ։

 

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Օբաման Հարթֆորդ քաղաքի համալսարանից ուղևորվել է օդանավակայան։