Հռոմի պապը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հայտնում է РИА Новости-ն։
Զրույցի ընթացքում պոնտիֆիկոսը և միջազգային կազմակերպության ղեկավարը կքննարկեն ՄԱԿ-ի և Վատիկանի հետագա համագործակցությունը։
Փորձագետները կարծում են, որ կողմերը կկիսվեն նաև Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և մոլորակի այլ թեժ կետերի խնդիրների լուծման հնարավորությունների մասին կարծիքներով։
Եվրոպական շրջայցի ընթացքում նախատեսված է Բան Կի Մունի այցը Սան Մարինո, Անդորա, Մոնակո, Իսպանիա, Նիդեռլանդներ և Իտալիա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ քննարկում է աղքատության և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը, մաքուր ջրի և բժշկության հասանելիությունը, ինչպես նաև կրթության ոլորտի և կանանց իրավահավասարության տարածման հնարավորությունները։










