Ռուսաստանաբնակ հայտնի հրեաները կոչ են արել Իսրայելի վարչապետին չտրվել ԱՄՆ-ի ճնշումներին
Ռուսաստանաբնակ 100 ազդեցիկ հրեաներ կոչ են արել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին անկախ լինել պաղեստինա-իսրայելական խնդրի լուծման հարցում և չենթարկվել ԱՄՆ-ի ճնշմանը, հայտնում է newsru.com-ը։
Ինչպես նշվում է newsru.com-ի խմբագրություն ստացված մամուլի հաղորդագրությունում, Ռուսական հրեական կոնգրեսի կողմից ներկայացված այդ նամակը կապված է նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Իսրայել այցի հետ, որի շրջանակում նա կփորձի ազդել Իսրայելի դիրքորոշման վրա և օգնել նախագահ Բարաք Օբամային փոխզիջումների հասնել հրեական կառավարության կողմից։
Այս նամակը պատասխանն է վարչապետին ուղղված ամերիկաբնակ 100 ազդեցիկ հրեաների նամակի, որոնք խնդրում են տարածքային զիջումների գնալ Մերձավոր Արևելքում։
Ինչպես հայտնում են նամակի հեղինակները, այս իրավիճակը «մասամբ հիշեցնում է ԽՍՀՄ ժամանակները, երբ կոմունիստական ղեկավարությունն օգտագործում էր խորհրդային տարիների հայտնի հրեաներին՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար»։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունների համար չի կարող և չպետք է լինի ոչ մի նախապայման»,- ասվում է նամակում։










