Հայտնի է դարձել Մարգարեթ Թետչերի հուղարկավորության օրը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորության արարողությունը կկայանա ապրիլի 17-ին՝ Սբ Պողոսի տաճարում։ Այս մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, «Երկաթյա լեդիի» հուղարկավորության արարողությունը չի ունենա պաշտոնականի կարգավիճակ, սակայն կանցկացվի նույնպիսի արարողակարգերով, ինչպիսիք կիրառվել են արքայադուստր Դիանայի և այլ թագավորական անձանց թաղման ժամանակ։
Հիշեցնենք, որ Թետչերը մահացել է ապրիլի 8-ին, Լոնդոնում, 87 տարեկանում։ Նրա մահվան պատճառն է եղել ուղեղի կաթվածը։










