Ռուսաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Տիմոշենկոն

11:43 • 09.04.13

Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն՝ Տիմոխա Գոմելսկի մականունով, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

59-ամյա քրեական հեղինակությունը ձերբակալվել է Մասլովո շրջանում և նրա մոտ 32 գրամ հաշիշ է հայտնաբերվել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 228 հոդվածով («Խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի շրջանառություն»)։

 

Տիմոշենկոն ժամանակին կրել է Բոր ազգանունը։ Ենթադրվում է, որ նա է վերահսկում Բելառուսի քրեական աշխարհը։ Նա բանտում անցկացրել է 25 տարի։

10 տարի առաջ նա դատապարտվել է Գերմանիայում՝ Լեհաստանի քաղաքացուն ծեծի ենթարկելու, ինչպես նաև քրեական հեղինակություն Էմիֆ Լասկինի սպանության համար, ով սպանվել էր 1991թ.-ին Մյունխենում։
 

Սկզբում նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն գործի վերաքննությունից հետո կարողացել էր ազատ արձակվել բանտից։