Վարդգես Գասպարին պառկել է ՄՀՀ-ի դիմաց

12:21 • 09.04.13

Ակտիվիստ Վարդգես Գասպարին առավոտից բողոքի ակցիա է անցկացնում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։


Գասպարին պարկ է հագցրել գլխին, որի վրա 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի դիմանկարն է, և պառկել է գետնին:


Մարզահամերգային համալիրի մոտ են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում Միքայել Մելքումյանը, Գրիգոր Գրիգորյանը: Մելքումյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք եկել է մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությա՞նը, արձագանքեց, թե մարդու է սպասում:

 
Լուսանկարը՝ «168 Ժամ»-ի