Ռուսաստանում 9-ամյա աղջկա բռնաբարած և սպանած Վլադիմիր Ամբարցումովը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Հայազգի Վլադիմիր Ամբարցումովը մեղավոր է ճանաչվել ՌԴ Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա Աննա Պրոկոպենկոյի բռնաբարության և սպանության իրականացման համար և ցմահ ազատազրկման դատապարտվել։
Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, Ամբարցումովն իր պատիժը կրելու է հատուկ ռեժիմի գաղութում։ Բացի այդ, նա պարտավոր է 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում վճարել Պրոկոպենկոյի ընտանիքին։
Հիշեցնենք, որ աղջիկն անհետացել էր 2012թ. հուլիսի 23-ին։ Նա դուրս էր եկել զբոսնելու և չէր վերադարձել։ Մեկ օր անց նրա դին հայտնաբերվել էր Մաշուկ լեռան վրա։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ երեխան մահից առաջ ենթարկվել է բռնաբարության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 40-ամյա Ամբարցումովն «ապացույցների ճնշման տակ» ընդունել էր իր մեղքը։










