Չինաստանն արգելել է զբոսաշրջիկների մուտքը Հս. Կորեա

09:13 • 10.04.13

Չինաստանի իշխանություններն այսօր փակել են Դանդուն խոշորագույն սահմանային անցակետից զբոսաշրջային խմբերի մուտքը Հյուսիսային Կորեա, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։ Միևնույն ժամանակ գործնական այցերի համար երկիր մուտքը թույլատրվում է։

 

Արգելքը սահմանապահները պատճառաբանել են Փհենյանի դիրքորոշմամբ, որը պնդում է, որպեսզի օտարերկրյա զբոսաշրջիկները լքեն երկիրը։

 

 

Նման հայտարարությամբ Հս. Կորեան հանդես էր եկել դեռևս նախորդ շաբաթ։ Ապրիլի 5-ին երկրի ԱԳՆ-ն դիմել էր երկրում տեղակայված դեսպանատներին՝ առաջարկելով տարհանել իրենց քաղաքացիներին՝ Կորեական թերակղզում իրավիճակի սրման հետ կապված։