100% կակաո և մի փոքր տաղանդ. Փարիզում բացվել է Ալեն Դյուկասի շոկոլադի ֆաբրիկան

13:58 • 10.04.13

Հայտնի հրուշակագործ Ալեն Դյուկասը և նրա աշակերտ Նիկոլա Բերժերը Փարիզում բացել են շոկոլադի նոր ֆաբրիկա, հայտնում է Корреспондент-ը։


Համեղ կոնֆետներ և շոկոլադե սալիկներ պատրաստող ֆաբրիկան բացվել է Փարիզի հենց սրտում՝ Ռոկետ փողոցում։

 

Բացի շոկոլադի արտադրությունից, ընկերությունն առաջարկում է նաև էքսկուրսիաներ, որոնց ընթացքում գիդը կպատմի ոչ միայն այն մասին, թե ինչպես են պատրաստվում սիրելի քաղցրավենիքները, այլև կբացահայտի ֆաբրիկայի ստեղծման պատմությունը հենց սկզբից, երբ Ալենը դեռ 19-ամյա աշակերտ էր։

 

Այնուհետև կազմակերպվում է հանդիպում Նիկոլա Բերժերի հետ, ով 2000թ. հեռանում է Նյու Յորքից և թերթի հայտարարությամբ, որում ասվում էր, որ «Պարոն Դյուկասը հրուշակագործներ է հրավիրում իր ռեստորան», ուղևորվում իր ճակատագրի հետ հանդիպման։

 

Նրանք հույս ունեն, որ իրենց օրինակը կոգեշնչի զբոսաշրջիկներին ստեղծել նոր յուրահատուկ ընկերություններ և ֆաբրիկաներ։