Պուտինի զբոսանքն իր շների հետ (լուսանկարներ)

16:36 • 10.04.13

Այսօր РИА Новости և Reuters գործակալությունների լրահոսերում է հայտնվել մի ֆոտոշարք, որում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր շների հետ զբոսնում է Մերձմոսկովյան շրջանում:

 

Российская Газета-ն գրում է, որ լուսանկարների հեղինակը Պուտինի անձնական լուսանկարիչ Ալեքսեյ Դրուժինինն է, լուսանկարներն արվել են մարտի 24-ին, երբ Մոսկվայի շրջանում առատ ձյուն էր:

 

Այդ օրը Պուտինը զբոսնել է անցած տարվա ամռանը Ճապոնիայի վարչապետից նվեր ստացած ակիտա-ինու Յումեի և 2010թ.-ին Բուլղարիայի վարչապետից նվեր ստացած կարակաչանյան հովվաշուն Բաֆֆիի հետ: Յումեի անունը թարգմանաբար նշանակում է «երազանք», նա ապրիլի 24-ին կդառնա 1 տարեկան: