Ֆրանսիան օրինականացրել է միասեռ ամուսնությունները
Ֆրանսիայի սենատը հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների մասին օրինագծի առաջին հոդվածը։ Կողմ է արտահայտվել 179 սենատոր, դեմ՝ 157, հայտնում է Russia Today-ը։
Փաստաթուղթը հավանության է արժանացել առանց փոփոխությունների, այն տեսքով, որով փոխանցել է Ազգային ասամբլեան։
Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն ավելի միասնական են եղել իրենց դիրքորոշման հարցում. սեռական փոքրամասնությունների իրավահավասարության օգտին արտահայտվել է 249 մարդ՝ 97 դեմ ձայնի դեպքում։
Օրինագծի առաջին հոդվածն անմիջականորեն ամրապնդում է միասեռական զույգերի ամուսնական միություն կնքելու իրավունքը։ Մյուս հոդվածներով քվեարկությունը կանցկացվի մոտակա օրերին։
Օրենքի ընդունումից հետո Ֆրանսիան կդառնա Եվրոպական Միության 6-րդ երկիրը՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Դանիայից, Շվեդիայից և Իսպանիայից հետո, որտեղ միասեռ ամուսնություններն ամբողջովին կօրինականացվեն։










