ՄԱԿ-ը պատրաստ է օգնել Իրանին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում

12:00 • 10.04.13

ՄԱԿ-ը պատրաստ է օգնել Իրանին՝ Բուշերի երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

 

«ՄԱԿ-ը պատրաստ է օգնել և կազմակերպել միջազգային աջակցությունը՝ անհրաժեշտության սահմաններում»,-ասված է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի տարածած հաղորդագրության մեջ։

 

Երեկ Իրանում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել մոտ 850 մարդ։


Երկրի իշխանություններն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել են, որ Բուշերի ատոմակայանը բնական աղետից չի վնասվել։


Բուշերում եռօրյա սուգ է հայտարարվել։