Ճապոնիան սխալմամբ հաղորդել է Հս. Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին

08:55 • 10.04.13

Ճապոնիան չորեքշաբթի սխալմամբ հաղորդել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից հրթիռի արձակման մասին, հայտնում է Взгляд-ը։

 

«Տեղեկություն է հայտնվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- ասվում է Ճապոնիայի խոշորագույն նավահանգստանային քաղաք Յոկոգամայի իշխանությունների՝ Twitter-ի պաշտոնական էջում։

 

Սակայն 20 րոպե անց միկրոբլոգում հայտնվել է հերքումը։ «Ավելի վաղ հաղորդված տեղեկությունը հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին ապատեղեկատվություն է, հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտնել են քաղաքային իշխանությունները։

 

Այսօր ավելի վաղ Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել էին, որ ԿԺԴՀ-ն լիովին պատրաստ է հրթիռի արձակմանը։