Արարատի մարզում տղամարդը խեղդամահ է արել ընկերուհուն, փորձել ինքնասպան լինել
1970 թ. ծնված Հակոբ Ն.-ն ապրիլի 9-ին՝ ժամը 23.50-ին, Ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, իր և ընկերուհու` 1984 թ. ծնված Աննա Ավետիսյանի միջև Ուրցաձոր գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով պարանոցը սեղմելով` խեղդամահ է արել նրան։
Այնուհետև նա մոտը եղած խոհանոցային դանակով հարվածել է իր կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:
Հակոբ Ն.-ն դեպքի վայրից տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, որտեղ էլ ստանում է ստացիոնար բուժում:
Կատարվում է նախաքննություն:










