Էրեբունիում վրաերթի են ենթարկել 46-ամյա կնոջ
09:52 • 10.04.13
«Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 9-ին՝ ժամը 14.40-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարորդը կնոջն իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










