Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը կարող է կանխել թուրքական ազդեցության աճը. ուկրաինացի գործիչ

15:00 • 10.04.13

Բաքվի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին. այդ մասին analitika.at.ua-ի հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի հասարակական գործիչ Դմիտրի Սնեգիրյովը։

 

«Ադրբեջանն իր պանթյուրքիստական արտաքին քաղաքականությամբ միշտ ապավինել է Թուրքիայի աջակցությանը՝ ներքին և արտաքին խնդիրների լուծման համար։ Թուրք ազգայնականները՝ «գորշ գայլերից», մասնակցել են Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը՝ դրանով իսկ ընդգծելով Թուրքիայի քաղաքականությունն այդ շրջանի բնակչության և հենց հայերի դեմ։ Թուրքիան, որի հանդեպ Հայաստանն ունի տարածքային և քաղաքական պահանջներ, հետաքրքրված չէ հայկական պետության գոյությամբ՝ իր տարածքներում»,-ասել է գործիչը։

 

Նա ընդգծել է, որ Հայաստանը կովկասյան միակ երկիրն է, որը կանխարգելում է թուրքական ազդեցության գործոնի մեծացումը, ինչն էլ պատճառ է դարձել կոտորածների համար։


 Ապրիլի 10-ը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի կոտորածի 21-րդ տարելիցի օրն է։