Տերյան փողոցում կատարված սպանության հեղինակը 16-ամյա երիտասարդ է
Ոստիկանությունը հայտնաբերել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց երեկ տեղափոխվելու ժամանակ մահացած 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանին դանակահարելու միջոցով սպանած քաղաքացուն։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, այսօր՝ ժամը 04.00-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայկ Ա.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:










