Սիրիայում ականանետների ռումբերը պայթել են կառավարական շենքերի մոտ

01:22 • 10.04.13

Սիրիական մայրաքաղաքի հարավարևմտյան Քֆար Սուսա ծայրամասը ենթարկվել է ականանետային հարվածի: ИТАР-TАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Ջադիդ» հեռուստաընկերությանը, հայտնում է, որ մի քանի ականներ պայթել են կառավարական համալիրի մոտակայքում:


Ըստ ականատեսների, ականներից մեկը ընկել է Սիրիայի ԱԳն-ի հարևանությամբ: 2-րդ ականը ընկել էր «Ալ-Շամ» առևտրային համալիրի մոտ: Անվտանգության ուժերը փակել են այդ շրջանի շարժը, դեպքի վայր են մեկնում շտապ օգնության մեքենաները:


«Սուրիա ալ-Էն» գործակալությունը հայտնում է, որ Քֆար Սուսա թաղամասում կան վիրավորներ և 1 զոհ: Հստակ տվյալներ չեն հաղորդվում: