Բրիտանացիները դժգոհ են Թետչերի թաղման ծախսերից
Նկարի գրությունը՝ «Տիկինը երկաթե՞: Ժանգոտես խաղաղությամբ»
Բրիտանացի հարկատուներն իրենց դժգոհությունն են հայտնել Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորության ծախսերից, հայտնում է BBC-ն:
«Երկաթե լեդիի» հրաժեշտի արարողությունը, նախնական տվյալներով, արժենալու է 6 մլն ֆունտ, չնայած, ըստ ԶԼՄ-ների, կարող է հասնել 10 մլն-ի: Այս գումարի մի մասը կտրամադրեն Թետչերի բարեկամները, իսկ մյուս մասը կտրամադվի բյուջեից:
Թետչերի ազգականները մասնավորապես կվճարեն փոխադրամիջոցների, ծաղիկների և դիակիզման համար: Մնացած ամեն ինչը, այդ թվում՝ անվտանգության ապահովումը, կֆինանսավորի պետությունը:
Բրիտանական իշխանությունները դժգոհ բրիտանացիներին հիշեցրել են, որ 1984-ին Եվրոպական Միությունից Թետչերի կորզած փոխհատուցումը ներկա դրությամբ 75 մլրդ ֆունտ է բերել այդ երկրին:
Ապրիլի 8-ին մահացած Թետչերի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին:










