Հերթական սկանդալային բացահայտումը. Վատիկանի քահանաները Torrent-ից տրանսսեքսուալների մասնակցությամբ պոռնոֆիլմեր են ներբեռնել
Հանրահայտ Torrent Freak ծրագրի աշխատակիցները Վատիկանի քահանաներին բռնացրել են իրենց կայքից պոռնոգրաֆիկ բնույթի և տրանսսեքսուալների մասնակցությամբ ֆիլմեր ներբեռնելու վրա, հայտնում է Life News-ը։
Torrent Freak-ն այս տեղեկությունները հրապարակել է համացանցում՝ բացահայտելով, թե ինչով են զբաղվում Վատիկանի քահանաներն ազատ ժամանակ։ Հայտնի է դարձել, որ Վատիկանի IP հասցեներից շատ հաճախ ներբեռնման հայտեր են ներկայացվել հոլիվուդյան ֆիլմերի համար, սակայն կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել «մեծերի համար նախատեսված ֆիլմերը», ինչպես նաև սադոմազոխիզմի վերաբերյալ գերմանական տեսանյութերը։
Իրենց խոսքերն ապացուցելու համար Torrent Freak-ի ներկայացուցիչները հրապարակել են «աշխարհի ամենահավատացյալ պետության» եկեղեցականների ուղարկած հայտերի սքրինշոթերը։
«Ես ընդհանրապես զարմացած չեմ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 5-րդ հոգևորականը մտնում է պոռնոկայքեր և չափից ավելի մեծ ուշադրություն է դարձնում էրոտիկ բնույթի նյութերին»,-նշել է ԱՄՆ-ի կրոնի ինստիտուտի աշխատակից Դեբրա Գաֆները։
Պաշտոնական Վատիկանը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել այս կապակցությամբ։










