ԱՄՆ-ում խաղամոլ միանձնուհին եկեղեցուց մոտ 130.000 դոլար է առևանգել

08:19 • 10.04.13

ԱՄՆ-ում կաթոլիկ եկեղեցու միանձնուհին խոստովանել է, որ Նյու Յորք նահանգի 2 եկեղեցիներից գողացել է գրեթե 130.000 դոլար, որոնք հետո ծախսել է խաղատանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


68-ամյա կինը խոստովանել է, որ 5 տարի շարունակ գողացել է եկեղեցական փողերը, որպեսզի բավարարի մոլախաղի հանդեպ ունեցած իր մոլուցքը: Այժմ նրան սպասվում է մինչև 6 ամսվա բանտարկություն:


ԱՄՆ-ում սա արդեն նմանատիպ առաջին դեպքը չէ: Անցյալ տարվա հունվարին կաթոլիկ հոգևորականը Լաս Վեգասում դատապարտվել էր 3 տարվա և 1 ամսվա ազատազրկման այն բանի համար, որ եկեղեցական գումարները վատնել էր մոլախաղերի վրա: