Մադուրոն վենեսուելացիներին հրավիրել է իր երդման արարողությանը ընտրություններից առաջ

01:22 • 11.04.13

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն նախօրոք ժողովրդին հրավիրել է իր երդման արարողությանը, չնայած այն բանին, որ երկրում նախագահական ընտրություները պետք է անցկացվեն կիրակի օրը, գրում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:


«Ես հրավիրում եմ Վենեսուելայի ողջ ժողովրդին ապրիլի 19-ին Կարակասում ներկա գտնվելու իմ երդման արարողությանը, քանի որ այդ օրը ես կընդունեմ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահությունը», հայտնել է Մադուրոն, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նախագահությունը ստանձնելու համար Մադուրոն ընտրել է այն օրը, երբ նշվում է իսպանական իշխանությունից Վենեսուելայի ազատագրման օրը:


Հասարակական հարցումների արդյունքում ստացված տվյալներով՝ Մադուրոն որոշակի առավելություն ունի իր հիմնական հակառակորդ ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ: