Հին Նորքում անհայտ քաղաքացին զինամթերք է թողել

12:15 • 11.04.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 10-ին՝ ժամը 10.20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Հին Նորքի ճանապարհի 2-րդ խաչմերուկի պատի հետևը զինամթերք է թողել, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ստվարաթղթե արկղ, որի մեջ առկա եղել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 209 փամփուշտ, պահունակի պայուսակ`4 պահունակով, որոնք լիցքավորված են եղել 5.45 մմ տ/չ ինքնաձիգի 120 փամփուշտով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 37, 7.62 մմ տ/չ գնդացիրի 85 փամփուշտ, որոնցից 30-ը պահունակով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և նռնակի պայթուցիչ ու 1 պահունակ:
 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: