Քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական հրացաններ, նռնականետի արկեր, փամփուշտներ

12:33 • 11.04.13

 

«Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 10-ին՝ ժամը 10.30-ին, 1962 թ. ծնված Գարիկ Հ.-ն կամավոր հանձնել է գնդացիրի 7.62 մմ տրամաչափի` 21, 5.45 մմ տրամաչափի` 24, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 2 և խոշոր տրամաչափի 2 փամփուշտ:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, Գարիկ Հ.-ն հայտարարել է, որ ներկայացված փամփուշտներն ինքը գտել է 2005 թ. աշնանը` Քելբաջարի անտառից:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
 

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մարտունու պահպանության բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, 1966 թ. ծնված Մարտիկ Ս.-ն կամավոր հանձնել է 16 տ/չ, մեկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
 

Կատարվում է հետաքննություն:
 

Ապրիլի 10-ին՝ ժամը 13.00-ին, 1963 թ. ծնված Գնել Պ.-ն կամավոր հանձնել է 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
 

Կատարվում է հետաքննություն:
 

Նույն օրը՝ ժամը 18.15-ին, 1962 թ. ծնված Ազատ Մ.-ն կամովին հանձնել է երկփողանի, հարթափող, որսորդական հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:


Կատարվում է հետաքննություն:
 

Ապրիլի 10-ին, ժամը 18.15-ին, 1962 թ. ծնված Ազատ Մ.-ն կամովին հանձնել է երկփողանի, հարթափող, որսորդական հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
 

Կատարվում է հետաքննություն:
 

Նույն օրը՝ ժամը 19.10-ին, 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 24 փամփուշտ և «ԱԳՍ» տիպի նռնականետի «ՎՕԳ-17» տիպի 6 արկ ու հայտնել, որ դրանք իր մոտ մնացել են 1991-1993 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
 

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: