Գերմանիայի ավտոմայրուղիներում հայտնվել են գող-կասկադյորներ

20:55 • 11.04.13

Գերմանիայում հայտնվել են ավազակներ, ովքեր հարձակում են գործում ընթացքի մեջ գտնվող բեռնատարների վրա հենց երթևեկության ժամանակ: Այս մասին գրում է «Der Spiegel» ամսագիրը՝ ըստ Դորտմունդի դատախազության հաղորդած տվյալների:


Ինչպես պատմել է դատախազության ներկայացուցիչը, սովորաբար թալանի գործընթացին մասնակցում են երեք մեքենաներ, որոնցից մեկը ընթանում է բեռնատարի դիմաց՝ այդպիսով կառավարելով մեքենայի արագությունը: Երկրորդը երթևեկում է կողքից՝ թույլ չտալով այլ մեքենաների հայտնվելը բեռնատարի դիմաց: Իսկ երրորդ մեքենան մոտենում է հետևից, որտեղից էլ գողը բարձրանում է բեռնատարի տանիքին և մոտենում բեռնաթափքի դռանը: Եթե նրան հաջողվում է բացել դուռը, ապա նա հետևի մեքենայի վարորդին է փոխանցում այն ամենն ինչին կարողանում է հասնել:


Հանցագործներն ընտրում են ճանապարհի այն հատվածները, որտեղ երթևեկությունը դանդաղ է ընթանում, ասենք, շինարարական աշխատանքների պատճառով: Վերջին նման դեպքը գրանցվել է ապրիլի 9-ին, երբ բեռնատարն ընթացել է 130 կմ/ժ արագությամբ: