Բելառուսում կուղբը սպանել է տղամարդուն, ով փորձել է լուսանկարվել իր հետ
Բելառուսում կուղբը սպանել է ձկնորսին, ով փորձել է լուսանկարվել իր հետ, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը: Կուղբը հարձակվել և կծել է լուսանկարվել ցանկացողի ոտքը, ով ընկերների հետ ձկնորսության էր գնացել. վերքը մահացու է եղել:
Ընկերները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները հասել են կես ժամում, քանի որ դեպքը տեղի է ունեցել անտառի խորքում:
Վիրավորը մահացել է արյան կորստից: Այժմ դեպքը հետաքննում է ոստիկանությունը: Իսկ աղբյուրը նշում է, որ կուղբերի հարձակումը հազվադեպ երևույթ չէ:










