Ամերիկացի սրտաբանը միլիոնավոր դոլարներ է աշխատել՝ կեղծ ախտորոշումների միջոցով
Նյու Յորքի դատարանի առջև է կանգնել մի սրտաբան, ում հաջողվել է միայնակ փաստաթղթեր կեղծել և ռեկորդային՝ 19 մլն դոլարի բժշկական ապահովագրություն ստանալ, տեղեկացնում է Russia Today-ը։
Նա դիտմամբ հիվանդներին սխալ է ախտորոշել և ստիպել է ոչ անհրաժեշտ դեղեր օգտագործել՝ վտանգի ենթարկելով նրանց առողջությունը։
68-ամյա Խոսե Կատցը սեփական բժշկական կաբինետներն է բացել Նյու Յորքում և Նյու Ջերսիում։ Հետաքննության տվյալներով՝ 2004-2012թթ.-ին նա սխալ է ախտորոշել իր հիվանդների 80%-ին, որպեսզի ստանա լրացուցիչ բժշկական ապահովագրություն։
Նա այնպիսի բուժումներ է նշանակել, որի կարիքը հիվանդը չի ունեցել։ Խաբեության զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, ովքեր հավատացել են բժշկի խորհուրդներին։
Դատական նիստի ընթացքում՝ ապրիլի 10-ին, Կատցը խոստովանել է 19 մլն դոլար յուրացումներն ու այն, որ իր քայլերը կարող էին հիվանդներին լուրջ վնասներ պատճառել։










