Գորբաչովը չի կարողանա գնալ, Արգենտինայի նախագահին էլ չեն հրավիրի Թետչերի թաղմանը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են հանգուցյալ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի թաղման արարողությանը չհրավիրել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին, հայտնում է Interfax-ը՝ բրիտանական ԶԼՄ-ներին հղումով:
Բրիտանական կառավարության աղբյուրի համաձայն՝ Կիրշներին արարողությանը չտեսնելու ցանկություն են հայտնել Թետչերի հարազատները:
Բրիտանիան և Արգենտինան տարածքային վեճ ունեն, որը վերաբերում է Ֆոլքլենդյան կղզիներին:
Սակայն բրիտանացի գործչի հուղարկավորությանը չի մասնակցի նաև մի գործիչ, ով կարծես թե խնդիր չունի Բրիտանիայի հետ՝ ի դեմս ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի: Ըստ Эхо Москвы-ի՝ «Գորբաչով ֆոնդից» հայտնել են, որ նա չի կարողանա Լոնդոն ժամանել՝ առողջական խնդիրների պատճառով:
Նախատեսվում է, որ ապրիլի 17-ին կայանալիք հուղարկավորությանը կմասնակցի 1.200 հոգի:










