Եգիպտոսում առևանգել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հունգարացի զինծառայողին

23:08 • 11.04.13

Զինված քոչվոր բեդվինները հինգշաբթի օրը Սինայի թերակղզում առևանգել են ՄԱԿ-ի Միջազգային դիտորդական առաքելութան անձնակազմի հունգարացի զինծառայողին, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությունում առկա աղբյուրներին:


«Զինվորը առևանգվել էր Սինայի թերակղզու հյուսիսում»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:


Ըստ նրա, առևանգողները պահանջում են նրա փոխարենն ազատել իրենց ազգականին, ով բանտարկված է եգիպտական բանտերից մեկում:


Ըստ այլ տվյալների, զինվորն ընկել էր բեդվինների թակարդը, երբ ուղևորվում էր Կահիրե: