Ֆրանսիայի սենատը հավանություն է տվել միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքին
Ֆրանսիական սենատը օրինականացրել է միասեռ ամուսնությունները, գրում է Вести.ru-ն:
Ֆրանսիայում ամուսնությունը, որպես կնոջ և տղամարդու միություն հասկացություն, արդեն անցյալ է: Սոցիալիստ նախագահ Օլլանդի ոչ միանշանակ խոստումը կյանքի է կոչվել: 10 ժամ տևած քննարկումներից հետո սենատը հավասեցրել է տարասեռ և միասեռ ամուսնությունները:
«Սենատը շարունակում է քննարկել օրենքը, որը միասեռ զույգերին թույլ է տալիս ամուսնանալ: Վերջնական քվեարկությունը կկայանա շաբաթվա վերջին: Դրանից հետո ծրագիրը կվերադառնա ստորին պալատ և նախագահի մոտ ստորագրության: Միայն դրանից հետո փոփոխությունները կարվեն Քաղաքացիական օրենսգրքում»,-ասել է սենատոր Ժան-Պյեր Միշելը:
Այս օրինագծի ընդունմանը չկարողացան խանգարել ոչ բազմահազարանոց ցույցերը, ոչ կաթոլիկ եկեղեցու կոչերը:
Համասեռամոլները հասել են ամենակարևորին՝ ֆրանսիական իշխանությունները պատրաստ են նրանց երեխա որդեգրելու իրավունք տրամադրել: Այս մասը օրենքի ամենավիճահարույց դրույթն է, որին դեմ են նույնիսկ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները:
Ֆրանսիական դիմադրությունը երկար չկարողացավ դիմանալ: Այստեղ կարծում են, որ օրենքն ուժի մեջ կմտնի արդեն ամռան սկզբին:










