Իրկուտսկում 19 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում այսօր առավոտյան 19 ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երկու մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Առավոտյան 9.30-ի սահմաններում Իրկուտսկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի մասնակիցները դարձել են 17-19 ավտոմեքենա»,- ասված է Իրկուտսկի շրջանի ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ հավանաբար ՃՏՊ-ի պատճառը եղել է Howo մակնիշի բեռնատարի արգելակների խափանումը։










