Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը փոփոխվել չի կարող. Լավրով

09:58 • 11.04.13

Ռուսաստանը դրական է վերաբերվում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ Վրաստանի նոր կառավարության պրագմատիկ մոտեցմանը, սակայն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը վերանայման ենթակա չէ։ Ինչպես հայտնում է Газета-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Ես ապագայում չեմ տեսնում մի վրացի քաղաքական գործչի, ով կասի. «Վերջ, մենք մոռացել ենք այդ մասին, մենք սխալ էինք»։ Այդ կերպ էլ չեմ տեսնում մի ռուս քաղաքական գործչի, ով կասի. «Եկեք ամեն ինչ վերադարձնենք իր տեղը»,-ասել է Լավրովը։

 

Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև 2008թ.-ի հակամարտությունը, որը հետևել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, իրենց հանգեցրել է այն եզրահանգման, որ այլ ճանապարհ՝ բացի անկախության ճանաչումն ու ազգերի գոյության իրավունքի ապահովումը, չկա։