ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվում՝ հաջակցություն ներգաղթյալների մասին նոր օրենքի
ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում զանգվածային երթեր են անցկացվում՝ հաջակցություն ներգաղթյալների մասին նոր օրենքի, որը կարող է թույլ տալ 11 մլն ապօրինի ներգաղթյալի օրինական կարգավիճակ ստանալ և հետագայում հավակնել ամերիկյան քաղաքացիության, հայտնում է BBC-ն։
Հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի առաջ, ընդ որում, ակտիվիստների խոսքով, նրանց պահանջներին աջակցել են ցուցարարներ 18 նահանգներից։
Ամերիկյան սենատորների կողմից առաջարկված օրինագիծը ենթադրում է նաև ուժեղացված հսկողություն մեքսիկական սահմանին։










