Պաղեստինի վարչապետը հրաժարական է տվել
Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադը հրաժարական է տվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Դիմումն ուղղվել է նախագահ Մահմուդ Աբասի անունով, ով պաշտոնական այցով գտնվում է Հորդանանում։
Ըստ աղբյուրի՝ հրաժարականի պատճառը դարձել են խորը տարաձայնությունները նրա և նախագահի միջև պետական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Դրանք այնքան լուրջ են եղել, որ դիտորդները չէին բացառում, որ նախագահը վարչապետին կստիպի հեռանալ։
Աբասը պետք է Հորդանանից վերադառնա մեկ օրվա ընթացքում։ ИТАР-ТАСС-ը տեղեկություն չունի, թե արդյոք նախագահը կընդունի վարչապետի հրաժարականը։










