Ռուսաստանում նախագահականի պայթեցման ահազանգ է ստացվել
15:00 • 11.04.13
Մոսկվայում ՌԴ-ի նախագահի աշխատակազմի շենքի պայթեցման մասին ահազանգ ստանալուց հետո այնտեղ են մեկնել ինժեներ-սակրավորները, հայտնում է Life News-ը:
Անվտանգության աշխատակիցները զննում են Ստարայա պլոշչադում գտնվող այդ շինությունը: Տեղում են նաև փրկարարները, ինչպես նաև՝ 3 հրշեջ հաշվարկ:
Զանգը ստացվել է անհայտ անձի կողմից՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ին:
Placeholder










