Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանդես կգա ծրագրային ելույթով

20:01 • 11.04.13

Վաղը՝ ապրիլի 12-ին ժ. 18:00-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է հանրային հանդիպման, որի ընթացքում նա հանդես կգա ծրագրային ելույթով: Այս մասին նշվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրությունում։


Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր որդիներից Կարինի և կնոջ հետ մեկնել է Մոսկվա։


«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել հրավերով և այցը մեկօրյա է։