Չարբախում վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկա

12:06 • 11.04.13

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները ապրիլի 10-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ մարտի 22-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ տաքսի ծառայության «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 10-ին՝ ժամը 19.30-ին, վարորդը ներկայացել է ոստիկանության Չարբախի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: