«Ֆիատի» վարորդը «Սթարի» դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, հոսպիտալացվել է նաև վարորդը
«Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 10-ին՝ ժամը 17.15-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայի «Սթար» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով, իսկ վարորդը ինքնազգացողությունը վատանալու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










